Ազգերի լիգա. Սերբիան ուժեղ էր Չեռնոգորիայից

20:02   17 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի  նախավերջին տուրում Սերբիայի հավաքականն ընդունեց Չեռնոգորիայի թիմին եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Սերբերը 5 խաղից հետո 11 միավորով առաջին տեղում են: Չեռնոգորիան ունի 7 միավոր: Սերբիային շրջանցելու հնարավորություն պահպանում է միայն Ռումինիան, որը 4 խաղից հետո ունի 6 միավոր: Լիտվան առանց միավորի եզրափակում է  մրցաշարային աղյուսակը:

Ազգերի լիգա, C դիվիզիոն, չորրորդ խումբ, 5-րդ տուր

Սերբիա – Չեռնոգորիա՝ 2:1

Ադեմ Լյաիչ, 30, Ալեքսանդր Միտրովիչ, 32 – Ստեֆան Մուգոշա, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։