Նեյմար. «Արսենալը» Էմերիի ղեկավարությամբ ցուցադրում է գերազանց ֆուտբոլ

23:50   16 նոյեմբերի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հիացմունքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի մասին։ 26–ամյա ֆուտբոլիստը Էմերիի ղեկավարությամբ փարիզյան ակումբում խաղացել է անցած մրցաշրջանում։

«Էմերիի ղեկավարությամբ «Արսենալը» ցուցադրում է գերազանց ֆուտբոլ։ Բոլորը գիտեն, որ Էմերին գերազանց մարզիչ է։ Ես ուրախ էի աշխատել այդ աշխատասեր մարդու հետ։ Նա մեծ ձգտումով էր մարզում մեզ եւ իսկապես ֆուտբոլի գիտակ է։ Էմերին «Արսենալին» կտանի մեծ հաջողությունների։ Նրան հաջողություն եմ մաղթում»,– Նեյմարի խոսքը մեջբերում է FourFourTwo–ն։

Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Արսենալը» 24 միավորով 5–րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։