Արսեն Վենգեր. Դեռ չեմ ավարտել մարզչական կարիերան

13:40   16 նոյեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ դեռ չի ավարտել մարզչական կարիերան:

«Դեռ չեմ ավարտել կարիերաս: Մադրիկ միշտ ցանկանում են թոշակի ուղարկել քեզ, երբ սկսում ես ծերանալ: Սակայն ես դեռ ախորժակ ունեմ կյանքում եւ կշարունակեմ: Իմ առավելություններից մեկն այն է, որ 35 տարի խաղի մեջ եմ: Դա հնարավորություն է տալիս գիտելիքներով փոխանակվել այլ մարդկանց հետ: Եթե դու չես անում դա, ապա կյանքն անիմաստ է: Դու պետք է չհեռանաս այս կյանքից՝ չփորձելով ինչ-որ բան տալ մարդկանց»,- 69-ամյա Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»: Այժմ նա աշխատում է beIN Sports ալիքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։