Դավիդ Նալբանդյանը հանդիպել է Մեսիին ու Պիկեին (ֆոտո)

13:10   16 նոյեմբերի, 2018

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, հայկական արմատներով արգենտինացի Դավիդ Նալբանդյանը թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի ու Ժերեր Պիկեի հետ:

«Շնորհակալություն Մեսիին ու Պիկեին, որ մեզ ընդունեցին իրենց մարզմանը: Դա նկատելի չէր, սակայն Թեոն հիացած է»,- գրել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Դավիդ Նալբանդյանը թենիսիստի կարիերան ավարտել էր 2013 թվականին: Կարիերայի ընթացքում նա նվաճել է 11 տիտղոս, 3 անգամ խաղացել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչներում, մեկ անգամ՝ եզրափակիչում:

Վերջին շրջանում նա զբաղվում է ավտոսպորտով եւ մասնակցում է ավտոռալիի մրցումների:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.