«Հյուսթոնն» ուժեղ էր «Գոլդեն Սթեյտից», օրվա լավագույն դրվագները

11:58   16 նոյեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» տանը 107:86 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտին», որը չորրորդ պարտությունը կրեց այս մրցաշրջանում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքեց 27 միավոր: Հյուրերի կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էլ՝ 20 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Սան Անտոնիոյի» խաղացող Դեմար Դեռոզանը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 107:86 (25:19, 22:22, 29:22, 31:23)

«Դենվեր» – «Ատլանտա»՝ 138:93 (35:23, 38:34, 36:16, 29:20)

«Կլիպերս» – «Սան Անտոնիո»՝ 116:111 (29:28, 32:32, 30:24, 25:27)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։