Հայաստանի հավաքականի մարզիչ Խավիեր Մինյանոն զարմացած է

20:10   15 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության իսպանացի մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոն ՀՖՖ մամուլի ծառայությանը պատմել է ազգային թիմում իր աշխատանքի, թիմի վիճակի, ՀՖՖ ղեկավարության վստահության մասին:

«Իմ գլխավոր խնդիրն այն է, որ բոլր ֆուտբոլիստները լինեն լավ մարզավիճակում: Զարմացրեց, թե ինչ ինտենսիվությամբ են ֆուտբոլիստները աշխատում, ինչ որակներ են ցուցադրում մարզումների ժամանակ, ինչքան կենտրոնացած են: Դա վկայում է, որ նրանք որոշակի վարպետություն ունեն»,- ասել է Մինյանոն:

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։