Ռուսաստանի հավաքականի նորեկը հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալին»

14:08   15 նոյեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իլզատ Ախմետովի ծառայություններով, հայտնում է Club Call-ը:

Անգլիական ակումբի սկաուտները 20-ամյա ֆուտբոլիստի խաղին հետեւել են իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (1:2) ու պետերբուրգյան «Զենիթի» հետ Ռուսաստանի առաջնության մցրավեճում (2:0): 2 խաղերում էլ Ախմետովը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Օրեր առաջ Իլզատ Ախմետովն առաջին անգամ հրավիրվել էր Ռուսաստանի ազգային հավաքական, որը պատրաստվում է Գերմանիայի դեմ ընկերական խաղին (նոյեմբերի 15) ու Շվեդիայի հետ Ազգերի լիգայի հանդիպմանը (նոյեմբերի 20):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։