Հենրիխ Մխիթարյանը` Sky Sports-ի լավագույն 100-յակում

13:53   15 նոյեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական Sky Sports-ի վարկածով ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի ավագը հայտնվել է 72-րդ տեղում:

«Ունաի Էմերիի գալուց հետո Հենրիխ Մխիթարյանը ընգրկվում էր «Արսենալի» կազմում կամ բացակայում, բայց նա գրանցեց լավ վիճակագրություն: Պրեմյեր լիգայում 525 խաղային րոպեներին նա դարձավ 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաեւ ստեղծում է գոլային պահեր»,- Մխիթարյանի մասին գրում է կայքը:

Հիշեցնենք, որ այս օրերին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ջիբրալթարի թիմի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։