Ազգերի լիգա. Օրվա խաղերի անոնս

09:09   16 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում նոյեմբերի 16-ին կանցկացվեն 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները:

D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարին, որին նվազագույն հաշվով պարտվել է առաջին շրջանի խաղում: Խմբի մյուս խաղում Մակեդոնիայի հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո Մակեդոնիան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 9 միավորով: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը A դիվիզիոնի առաջին խմբում արտագնա հանդիպում կանցկացնի հոլանդացիների հետ:

Օրվա բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ազգերի լիգա, 5-րդ տուր

A դիվիզիոն

Առաջին խումբ

Հոլանդիա – Ֆրանսիա՝ 23:45-ին (Երեւանի ժամանակով)

B դիվիզիոն

Առաջին խումբ

Սլովակիա – Ուկրաինա՝ 23:45

Չորրորդ խումբ

Ուելս – Դանիա՝ 23:45

C դիվիզիոն

Երրորդ խումբ

Կիպրոս – Բուլղարիա՝ 23:45

Սլովենիա – Նորվեգիա ՝ 23:45

D դիվիզիոն

Չորրորդ խումբ

Ջիբրալթար – Հայաստան՝ 23:45

Լիխտենշտեյն Մակեդոնիա՝ 23:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։