Սիմոն Մարտիրոսյանն ու Փաշիկ Ալավերդյանն ամփոփում են աշխարհի առաջնությունը (NEWS.am Sport live)

13:15   14 նոյեմբերի, 2018

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը եւ աշխարհի նորընծա չեմպիոն, Ռիո-2016 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը հաղթել էր երկամարտի 435  կգ (195+240) արդյունքով: Երկրորդ տեղը գրաված չինացի Ժե Յանգի երկամարտի արդյունքն էր 419 կգ: 21-ամյա Մարտիրոսյանն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն եւ աշխարհի ռեկորդ սահմանեց երկամարտում ու հրում վարժությունում:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մեկնել էր 4 մարզիկով: Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109 կգ) գրավեց երկրորդ տեղը: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո ստացավ պոկում վարժությունում, իսկ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։