Հայաստանի հավաքականը ժամանել է Ջիբրալթար (ֆոտո)

23:23   13 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ջիբրալթար և հանգրվանել է «Ռոք հոթել» հյուրանոցում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն միացել են հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին: Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: 

Ջիբրալթար - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։