Կարլսեն - Կարուանա. Չեմպիոնն ու հավակնորդը հանգստացան չորրորդ պարտիայում

22:25   13 նոյեմբերի, 2018

Լոնդոնում շարունակվող շախմատային թագի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեացի Մագնուս Կարլսենն ու տիտղոսի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան նոյեմբերի 13-ին անցկացրին չորրորդ պարտիան եւ չորրորդ անգամ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով: Սպիտակներով խաղաց Կարլսենը: Փորձագետների մեծ մասի կարծիքով, ձանձրալի պայքարում գրոսմայստերները հակված էին հանգստանալ հանգստի օրից առաջ: Կատարվեց 34 քայլ: Հաջորդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 15-ին: Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ անցկացվելու է 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե  դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:

Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։