Հենրիխ Մխիթարյան vs «Վուլվերհեմփթոն»

17:46   13 նոյեմբերի, 2018

Տեսանյութում ներկայացված են Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը դարպասին կատարել է մեկ հարված, որը դարձել է գոլային: Հայ ֆուտբոլիստի 8 փոխանցումներից 75 տոկոսը հասել է թիմակիցներին: 29-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ խլել է գնդակը: Նա նաեւ մեկ խախտում է թույլ տվել: Նրա դեմ պայքարում կանոնների խախտում չի գրանցվել:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին եւ 86-րդ րոպեին խփած գոլով լոնդոնյան թիմին փրկել էր պարտությունից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։