Կառլեն Մկրտչյանը Հայաստանի հավաքականի հետ չի մեկնել Ջիբրալթար (ֆոտո)

11:07   13 նոյեմբերի, 2018

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան չարտերային չվերթով մեկնել են Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղեւորվեն Ջիբրալթար, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղեւորվել հետեւյալ կազմով. 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ» 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Լեւոն Հայրապետյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի» 

Կիսապաշտպաններ

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Վերջին պահին Կառլեն Մկրտչյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը: Կառլեն Մկրտչյանը չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում թոքաբորբի պատճառով: Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Յուրա Մովսիսյանը եւ Ալեքսանդր Կարապետյանը հավաքականին կմիանան արդեն Ջիբրալթարում:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերին:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։