«Ռեալի» 3 ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել, Նաչոն չի խաղա 2 ամիս

23:20   12 նոյեմբերի, 2018

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչոն չի կարողանա օգնել Արքայական թիմին մինչեւ հունվար: Ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածք է ստացել «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուր խաղում, հաղորդում է Marca-ն: Նա փոխարինվել էր հանդիպման 71-րդ րոպեին:

Այդ խաղում վնասվածք էր ստացել նաեւ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որը փոխարինվել էր 19-րդ րոպեին: Աջ ոտնաթաթի վնասվածքի պատճառով Կազեմիրոն չի խաղա երեք շաբաթ:

«Սելտայի» դեմ խաղում վնասվածք է ստացել նաեւ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը կհետազոտվի նոյեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Վիգոյում «Սելտային» հաղթել է 4:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։