«Համբուրգի» կիսապաշտպան Ե. Ղուբասարյան. Շատ ուրախ եմ, որ միացել եմ Հայաստանի թիմին

18:12   12 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում շարունակում է պատրաստվել Երեւանում նոյեմբերի 14-20-ը անցկացվելիք ընկերական միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն նաեւ Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականները: Հայաստանի թիմին է միացել գերմանական «Համբուրգի» մինեւ 19 տարեկանների թիմի կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանը:

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ Հայաստանի համար խաղալ: Դա իմ մեծ երազանքն էր, շատ ուրախ եմ, որ կատարվեց: Ցանկանում եմ անպայման թիմին օգնել: Երրորդ անգամ եմ Հայաստանում: Թիմում շատ լավ, եղբայրական ընդունեցին ինձ, շատ ուրախ եմ, որ այդպիսի թիմակիցներ ունեմ»,- ասել է Ղուբասարյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը:

Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը նոյեմբերի 14-ին կհանդիպի Հոլանդիայի թիմի հետ, իսկ Գերմանիան կխաղա Պորտուգալիայի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.