Մատան որոշել է տեղափոխվել «Արսենալ»

16:22   12 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան այս մրցաշրջանի վերջում, հավանաբար, կհեռանա անգլիական ակումբից:

TalkSport-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն ընտրել է այն ակումբը, որտեղ շարունակելու է կարիերան: Խոսքը Լոնդոնի «Արսենալի» մասին է: 2019-ի ամռանը Մատան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ եւ լոնդոնյան ակումբին կմիանա անվճար:

Իսպանացի կիսապաշտպանը 2014-ից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 9 խաղի, դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Մատան «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ աշխատել է իսպանական «Վալենսիայում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։