«Բորուսիային» պարտվելուց հետո Ռիբերին ապտակել է լրագրողի

14:08   12 նոյեմբերի, 2018

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» կրած 2:3 հաշվով պարտությունից հետո ապտակել է beIN Sports-ի լրագրող Պատրիկ Գայուին, հայտնում է Bild-ը:

35-ամյա ֆուտբոլիստին դուր չի եկել լրագրողի քննադատությունը նրա խաղի վերաբերյալ: Գայուն նշել է, որ «Բավարիայի» բաց թողած 2 գոլերում կար Ռիբերիի մեղավորությունը, ինչից հետո ֆրանսիացին անպատվել է լրագրողին, հրել, հարվածել ու հեռացել:

Միջադեպից հետո Ռիբերին տեղի ունեցածի մասին հայտնել է «Բավարիայի» ղեկավարությանը:

«Ռիբերին հայտնել է մեզ, որ վիճել է իր հայրենակից Պատրիկ Գայուի հետ, որին նա վաղուց է ճանաչում: Առաջիկայում մենք կկազմակերպենք հանդիպում, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը: Պարոն Գայուն արդեն հայտնել է մեզ, որ դա բխում է նաեւ իր շահերից»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրից հետո «Բավարիան» 20 միավորով 5-րդ տեղում է եւ 7 միավոր հետ է Դորտմունդի «Բորուսիայից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։