«Ռեալը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Սոլարիի գլխավորությամբ

01:39   12 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Վիգոյում 4:2 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ:

Բոլոր մրցաշարերում «Ռեալը» Սանտյագո Սոլարիի գլխավորությամբ անցկացրեց չորրորդ խաղը եւ տարավ չորրորդ հաղթանակը: Մադրիդյան ակումբը 20 միավորով 6-րդ տեղում է:

«Սեւիլիան» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ ու 23 միավորով հավասարվեց 2-3-րդ տեղերը բաժանող Մադրիդի «Աթլետիկոյին» ու «Ալավեսին»: Մրցաշարային աղյուսակը 24 միավորով գլխավորում է «Բարսելոնան», որն այս տուրում 3:4 հաշվով տնային պարտություն էր կրել «Բետիսից»:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Սելտա» - «Ռեալ»՝ 2:4 (տեսանյութ)

Հուգո Մալո, 61, Բրաիս Մենդես, 90+ – Քարիմ Բենզեմա, 23, Դանիել Կաբրալ, 56 (ինքնագոլ), Սերխիո Ռամոս, 81 (11մ), Դանի Սեբալյոս, 90+1

Հեռացում՝ Դանիել Կաբրալ, 87 («Սելտա»)

«Սեւիլիա» - «Էսպանյոլ»՝ 2:1 (տեսանյութ)

Գաբրիել Մերկադո, 70, Վիսամ Բեն Յեդեր, 89 – Բորխա Իգլեսիաս, 38



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։