Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել, Խորեն Բայրամյանը խաղացել է «Լոկոմոտիվի» դեմ

19:20   11 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է «Կրասնոդարին», որը բոլոր գոլերը խփել է երկրորդ խաղակեսում:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտ է դուրս եկել «Ենիսեյի» մեկնարկային կազմում, սակայն 29-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու, վերջերս վնասվածքից ապաքինված 32-ամյա Դավիդ Յուրչենկոն:

Կազանի «Ռուբինը» 0:0 հաշվով է ավարտել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ տնային հանդիպումը: Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը «Ռուբինի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին:

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Կրասնոդար» - «Ենիսեյ»՝ 3:0

Յուրի Գազինսկի, 60, Վիկտոր Կլաեսոն, 70, Շառլ Կաբորե, 85

«Ռուբին» - «Լոկոմոտիվ»՝ 0:0

«Ուֆա» - «Սպարտակ»՝ 2:0

Դմիտրի Սիսուեւ, 75, Լովրո Բիզյակ, 90+2

ԲԿՄԱ - «Զենիթ»՝ 20:00-ին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։