Գեորգի Կարախանյանի մրցակիցը որակազրկվել է ոչ մարզական վարքի համար, հայ երկրպագուները «պատժել» են ադրբեջանցիների

12:40   11 նոյեմբերի, 2018

MMA-ի հայ մայ մարտիկներ Գեորգի Կարախանյանն ու Էդուարդ Վարդանյանը հաղթանակներ են տարել Մոսկվայում կայացած ACB 90 խառը մենամարտերի (MMA) մրցաշարում:

Նախկին ժամանակավոր չեմպիոն Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է դաղստանցի Ուստարմագոմեդ Գաջիդաուդովին:

Գեորգի Կարախանյանը հանդիպել է ռուսաստանցի Տիմուր Նագիբինի հետ, որին տեխնիկական պարտություն է գրանցվել ոչ մարզական վարքի համար: Մարտի ընթացքում մրցավարը դադարեցրել է մենամարտը, ինչից հետո ռուսաստանցի մարտիկը հարվածել է Կարախանյանին եւ որակազրկվել:

ՖԱՖ երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկոյի ընթացքում մարզապալատում բախում է տեղի ունեցել հայ ու ադրբեջանցի երկրպագուների միջեւ:

«Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։

Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ եւ փախուստով։

Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.