«Աթլետիկոն» կամային հաղթանակ տարավ «Աթլետիկի» նկատմամբ (տեսանյութ)

23:24   10 նոյեմբերի, 2018

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը խաղաց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Դաշտի տերերը երկու անգամ հետապնդողի դերում էին: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին պարտությունից փրկեցին իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսի եւ ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինի գոլերը՝ 3:2:

«Աթլետիկոն» 23 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Աթլետիկը» 10 միավորով 17-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 3:2 (տեսանյութ)

Թոմաս Փարթի, 61, Ռոդրիգո Էրնանդես, 80, Դիեգո Գոդին, 90+3 - Ինյակի Ուիլյամս, 36, 64



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։