18:15 10 նոյեմբերի, 2018Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը +109 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ երկամարտում հավաքելով 450 կգ: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 474 կգ (աշխարհի ռեկորդ):
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը մեկնարկեց 200 կգ-ով, երկրորդ փորձի ժամանակ կարողացավ բարձրացնել նաեւ 205 կգ արդյունքը եւ գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Լաշա Տալախաձեին՝ 217 կգ: 211 կգ բարձրացնել Մինասյանին չհաջողվեց:
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 240կգ-ով եւ բարձրացրեց առաջին փորձի ժամանակ: Երկրորդ փորձի ժամանակ հայ մարզիկը բարձրացրեց 245 կգ, որից հետո պատվիրեց նաեւ 250 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել եւ գրավեց երկրորդ տեղը: Տալախաձեն հրում վարժությունում ցույց տվեց 257 կգ՝ աշխարհհի ռեկորդ: Նա դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.