Աշխարհի լավագույն դարպասապահները՝ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնի վարկածով

22:51   8 նոյեմբերի, 2018

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնը նշել է իր վարկածով աշխարհի լավագույն երկու դարպասապահներին: Երկուսն էլ ներկայացնում են իսպանական Պրիմերան:

«Ես հավանում եմ Յան Օբլակին («Աթլետիկո Մադրիդ») եւ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին («Բարսելոնա»): Երկուսն էլ գերազանց դարպասապահներ են: Այս պահին նրանք են լավագույն խաղ ցուցադրողները: Բարձր կենտրոնացում եւ լավ դարպասապահական դպրոցը թույլ են տալիս նրանց բարձրացնել մրցակցության նշաձողը»,- 26-ամյա Ալիսոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, բաց է թողել 19 գոլ, «Օբլակը» 16 խաղում բաց է թողել 14 գոլ: Ալիսոնը 17 խաղում 10 անգամ է գնդակը հանել դարպասից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։