Կոուտինյոն 2-3 շաբաթ չի օգնի «Բարսելոնային»

16:04   8 նոյեմբերի, 2018

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածքի պատճառով առաջիկայում չի օգնի «Բարսելոնային»:

26-ամյա բրազիլացին ազդրի վնասվածք էր ստացել իտալական «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում: Նոյեմբերի 8-ին կայացած բուժզննումը ցույց է տվել, որ նա բաց կթողնի 2-3 շաբաթ, հայտնում է ակումբի կայքը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն 11 խաղում դարձել է 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։