Դոմինիկ Տիմի մարզիչ. Տիմը սարսափած էր Խաչանովից կրած պարտությունից հետո

16:36   8 նոյեմբերի, 2018

Ավստրիացի Դոմինիկ Տիմի մարզիչ Գյունտեր Բրեսնիկն անդրադարձել է Փարիզում անցկացված ATP Rolex Paris Masters մրցաշարի կիսաեզրափակիչում ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովից կրած պարտությանը 4:6, 1:6 հաշվով:

«Այդ օրը Դոմինիկն անցկացրեց շատ անհաջող հանդիպում: Պարտությունից հետո նա սարսափած էր: Այդպիսի բան հազվադեպ է լինում նրա հետ: Նա չի ցանկանում ընդունել այդպիսի պարտություններ՝ չնայած նրան, որ Խաչանովը հրաշալի խաղաց»,- մարզիչի խոսքը մեջբերում է Spox-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին: Դա հայ մարզիկի կարիերայի չորրորդ տիտղոսն էր եւ առաջինը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։