Ռոնալդու. Խաղի ժամանակ նույնիսկ չհասկացա, թե որքան ֆանտաստիկ ստացվեց գոլս (ֆոտո)

14:18   8 նոյեմբերի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, որում կարող է տեղ ունենալ ամեն բան: «Յուվենտուսը» կառավարում էր ամբողջ խաղի ընթացքում եւ ստեղծեց մեծ թվով գոլային պահեր: Ունեինք հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը հանելու 2-3 հնարավորություն, սակայն թուլացանք եւ պատժվեցինք:

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչինչ չստեղծեց, որպեսզի հաղթեր: Ինքներս նվերներ մատուցեցինք մրցակցին: Մենք, իրոք, լավ էինք խաղում եւ շարունակում ենք առաջատար մնալ խմբում:

Ինչ վերաբերում է գոլիս, ես այն դիտեցի հանդերձարանում: Խաղի ժամանակ նույնիսկ չհասկացա, թե որքան ֆանտաստիկ ստացվեց այն: Ուրախ եմ այդ գոլի համար, սակայն հուսահատված եմ պարտության պատճառով»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» խաղադաշտում կայացած խաղում դաշտի տերերը Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթում էին մինչեւ 86-րդ րոպեն, սակայն անգլիական ակումբը 2 գոլ խփեց վերջնամասում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։