Չեմպիոնների լիգա. «Ռոմայի» եւ «Վալենսիայի» հաղթանակները (տեսանյութ)

23:45   7 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում G խմբում ընդգրկված իտալական «Ռոման» Մոսկվայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

«Ռոման» 9 միավորով ընթացիկ առաջին տեղում է, ԲԿՄԱ-ն 4 միավորով երրորդն է:

H խմբում իսպանական «Վալենսիան» ընդունեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ հաղթեց 3:1 հաշվով:

«Վալենսիան» ընթացիկ երկրորդ տեղում ՝ 5 միավոր: «Յանգ Բոյզը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր:

G խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:2 (տեսանյութ)

Արնոր Սիգուրդսոն, 51 – Կոստաս Մանոլաս, 4, Լորենցո Պելեգրինի, 59

Հեռացում՝ Հյորդուր Մագնուսոն (ԲԿՄԱ), 56, երկրորդ դեղին քարտ

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն. «Ռոմա»՝ 9 միավոր, «Ռեալ»՝ 6 (3 խաղ), ԲԿՄԱ՝ 4, «Վիկտորիա Պլզեն» ՝ 1 (3 խաղ):

H խումբ

«Վալենսիա» (Իսպանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3:1 (տեսանյութ)

Սանտյագո Լորենսո, 14, 42, Կարլոս Սոլեր, 56 – Ռոժեր Ասալե, 37

Հեռացում՝ Սեկու Սանոգո («Յանգ Բոյզ»), 77

«Յուվենտուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 00:00

Մրցաշարային դրություն. «Յուվենտուս» ՝ 9 միավոր (3 խաղ),  «Վալենսիա»՝ 5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4 (3 խաղ), «Յանգ Բոյզ»՝ 1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։