«Շանհայ ՍԻՊԳ»-ը Հալկի եւ Օսկարի հետ՝ առաջին անգամ Չինաստանի չեմպիոն (ֆոտո)

22:08   7 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Չինաստանի Սուպերլիգայի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճել է «Շանհայ ՍԻՊԳ» թիմը, որի կազմում հանդես են գալիս նաեւ բրազիլացիներ Հալկն ու Օսկարը: Թիմի գլխավոր մարզիչն է պորտուգալացի Վիտոր Պերեյրան:

Առաջնության նախավերջին տուրում «Շանհայ ՍԻՊԳ»-ը 2:1 հաշվով հաղթել է «Բեյջին Ռենհեին» եւ 68 միավորով ապահովել է առաջին տեղը: Երկրորդ տեղում է «Գուանչժոու Էվերգրանդը»՝ 60 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։