Լոնդոն-2012. Կանադացի օլիմպիական չեմպիոնը կստանա 10 հազար դոլար

14:15   13 օգոստոսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած կանադացի մարզիկը կստանա 10 հազար դոլար պարգեւավճար, տեղեկացում է The Star-ը:

30-րդ Օլիմպիական խաղում արծաթե մեդալակիր դարձած կանադացիները կստանան 7500, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 5 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Լոնդոնի Խաղերում կանադացիները նվաճեցին մեկ ոսկե, հինգ արծաթե եւ 12 բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 36-րդ տեղը:

Կանադայի պատվիրակության միակ ոսկե մեդալը նվաճեց Ռոզաննա Մաքլինանը, ով չեմպիոն հռչակվեց բատուտի վրա ցատկերում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.