«Ալաշկերտը» մտադիր է ֆուտբոլի մարզադպրոց հիմնել Մարտունիում

17:47   6 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը մտադիր է ֆուտբոլը զարգացնել եւ մասսայականացնել Մարտունիում:

«Ես արմատներով Մարտունուց եմ, «Ալաշկերտն» էլ նախկինում ներկայացրել է Մարտունին: Այս հանգամանքները հաշվի առնելով, մտադիր եմ զարգազնել և մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում:

Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:

Կոչ եմ անում Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնության մեջ և համապատասխան հողատարածք հատկացնել` մարզադպրոց հիմնելու համար:

Մարզադաշտի առկայության պարագայում, հնարավոր է, որ ապագայում «Ալաշկերտն» իր տնային հանդիպումները անցկացնի Մարտունիում և մեծ ուրախություն պարգևի մարտունեցի երկրպագուներին:

Շատ շուտով կստեղծվի նաև մեր կանանց թիմը»,- Բագրատ Նավոյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։