ՈւԵՖԱ նախագահ. Սուպերլիգան կլինի ձանձրալի եւ կվնասի ֆուտբոլին ամբողջ աշխարհում

00:37   6 նոյեմբերի, 2018

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դեմ է եվրոպական սուպերակումբների նախաձեռնությանը, որի նպատակն է ՈւԵՖԱ-ից անկախ ֆուտբոլային Սուպերլիգայի ստեղծումը 16 անփոփոխ մասնակիցներով:

«Դա կվնասի ֆուտբոլին ամբողջ աշխարհում: Չեմ կասկածում, որ շատ ձանձրալի կլինի: Ամեն շաբաթ դիտել «Յուվենտուս» - «Բավարիա» հանդիպումն ավելի ձանձրալի կլինի, քան օրինակ՝ դիտել «Յուվենտուսի» եւ «Տորինոյի» դիմակայությունը: Ես կպայքարեմ Սուպերլիգայի դեմ եւ կանեմ հնարավոր ամեն ինչ, որ նախագիծն իրականություն չդառնա:

Եթե մենք խոսում ենք այդպիսի փակ համակարգի մասին, ապա կարող ենք մոռանալ ֆուտբոլի զարգացման եւ համախմբվածության մասին»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Եվրոպայի 16 առաջատար ակումբները մտադիր են 2021 թվականին դուրս գալ ՈւԵՖԱ-ից եւ ստեղծել անկախ Սուպերլիգա: «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Միլանը», ՊՍԺ-ն եւ «Բավարիան» կլինեն Սուպերլիգայի հիմնադիրները եւ երաշխավորված տեղ կունենան 20 տարվա ընթացքում: «Ինտերը», «Ռոման», «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան» եւ «Մարսելը» կլինեն հյուրի կարգավիճակում: Սուպերլիգան կունենա խմբային փուլ եւ փլեյ-օֆֆ:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։