NBA. «Լեյքերսի» սարսափելի առաջին քառորդն ու օրվա լավագույն դրվագները

12:59   5 նոյեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 107:121 հաշվով պարտվել է «Տորոնտոյին», որն առաջին քառորդում հաղթել է 25 միավորի առավելությամբ (42:17):

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Տորոնտոյի» խաղացող Սերժ Իբական, որը հավաքել է 34 միավոր: «Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆինիքսի» խաղացող Դեւին Բուքերի հաղթական նետումը «Մեմֆիսի» դեմ խաղի վերջին վայրկյաններին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Տորոնտո»՝ 107:121 (17:42, 32:29, 31:30, 27:20)

«Միլուոկի» – «Սակրամենտո»՝ 144:109 (39:30, 33:20, 36:32, 36:27)

«Բրուքլին» – «Ֆիլադելֆիա»՝ 122:97 (18:21, 33:26, 41:28, 30:22)

«Վաշինգտոն» – «Նյու Յորք»՝ 108:95 (24:17, 34:33, 23:28, 27:17)

«Սան Անտոնիո» – «Օռլանդո»՝ 110:117 (26:36, 28:27, 20:28, 36:26)

«Ֆինիքս» – «Մեմֆիս»՝ 102:100 (21:28, 31:28, 25:25, 25:19)

«Պորտլենդ» – «Մինեսոտա»՝ 111:81 (30:27, 31:18, 31:19, 19:17)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։