Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» խոշոր հաշվով հաղթեց «Մարսելին» եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

01:55   5 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում «Մոնպելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակի հասավ «Մարսելի» նկատմամբ: Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում, որի սկզբնամասում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդը (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ երրորդ տեղ նահանջած «Լիլը»: «Մարսելը» 19 միավորով 6-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մոնպելյե» - «Մարսել»՝ 3:0

Գաետան Լաբորդ, 51, 62, Պոլ Լան, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։