«Միլանը» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին, Իգուաինը վնասվածք ստացավ (տեսանյութ)

01:30   5 նոյեմբերի, 2018

Իտալական A Սերիայի 11-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելից նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ: Միլանցիների հաղթական գոլն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին:

35-րդ րոպեին մեջքի վնասվածքի պատճառով փոխարինվեց «Միլանի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը:

«Միլանը» 19 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ուդինեզեն» 10 միավորով 16-րդն է:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ուդիենզե» - «Միլան»՝ 0:1 (տեսանյութ)

Ալեսիո Ռոմանյոլի, 90+7

Հեռացում՝ Բրամ Նյոտինկ, 90+5 («Ուդինեզե»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։