Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Արդեն առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: 36-րդ րոպեին «Կալյարին» կարողացավ հավասարեցնեշ հաշիվը, սակայն արդեն երկու րոպե անց ինքնագոլի պատճառով հայտնվեց հետապնդողի դերում: 87-րդ րոպեին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը 3:1 դարձրեց կոլումբացի Խուան Կուադրադոն:
Նշենք, որ հանդիպման մեկնարկից առաջ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին Կրիշտիանու Ռոնալդուին նվիրեց 400 համարի մարզաշապիկ: Ռոնալդուն եվրոպական առաջատար հինգ առաջնություններում 400 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է: Պորտուգալացու մոտակա հետապնդողը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 390 գոլ:
Nel pre gara di #JuveCagliari, le congratulazioni del Presidente Agnelli a @Cristiano, per avere superato quota 4⚽⚽ goal (al momento 402) in @SerieA, @LaLiga e @premierleague pic.twitter.com/lp9gPIQczU
— JuventusFC (@juventusfc) 3 ноября 2018 г.
«Յուվենտուսը» 10 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 31 միավորով առաջին տեղում է՝ «Ինտերի» եւ «Նապոլիի» նկատմամբ ունենալով 6-ական միավորի առավելություն: «Կալյարին» 12-րդն է՝ 13 միավոր:
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 3:1 (տեսանյութ)
Պաուլո Դիբալա, 1, Ֆիլիպ Բրադարիչ, 38, ինքնագոլ, Խուան Կուադրադո, 87 - Ժոաո Պեդրո, 36
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։