«Արսենալն» ու «Լիվերպուլը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

23:22   3 նոյեմբերի, 2018

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Արսենալն» ու «Լիվերպուլը» եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվը բացեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, որն աչքի ընկավ 61-րդ րոպեին:

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց 82-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի խփած գոլը՝ 1:1:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 68-րդ րոպեին:

«Լիվերպուլը» 27 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» հետ է 1 միավոր: «Արսենալը» 23 միավորով չորրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 1:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 82 - Ջեյմս Միլներ, 61



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։