«Ինտերը» շանս չտվեց «Ջենոային»՝ 5:0 (տեսանյութ)

19:58   3 նոյեմբերի, 2018

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին, աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն, պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն եւ բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը:

«Ինտերը» 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ նույնքան միավոր վաստակած «Նապոլիին» շրջանցելով գոլերի տարբերությամբ: Առաջատար «Յուվենտուսը» 10 խաղում վաստակել է 28 միավոր: «Ջենոան» 14 միավորով 11-րդն է:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 5:0 (տեսանյութ)

Ռոբերտո Գալյարդինի, 14, 49, Մատեո Պոլիտանո, 16, Ժոաու Մարիու, 90+1, Ռաջա Նաինգոլան, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։