Մբապեի եւ Նեյմարի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

01:48   3 նոյեմբերի, 2018

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Լիլի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ֆրանսիացի Կիլիան Մբապեի եւ բրազիլացի Նեյմարի գոլերը: Մբապեն նաեւ գոլային փոխանցում կատարեց:

ՊՍԺ-ն 12 հաղթանակից հետո 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 11 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Լիլի» նկատմամբ:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 70, Նեյմար, 84 – Նիկոլա Պեպե, 90+3, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։