ATP Rolex Paris Masters. Խաչանովը շանս չտվեց Զվերեւին եւ կիսաեզրափակիչում է

18:37   2 նոյեմբերի, 2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող ATP Rolex Paris Masters մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ առավելության է հասել երկու սեթում։ 1 ժամ 8 րոպե տեւած պայքարում հայ թենիսիստը հաղթել է 6։1, 6։2 հաշվով եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի ամերիկացի Ջեք Սոքի եւ ավստրիացի Դոմինիկ Տիմի դիմակայության հաղթողի հետ։

ATP Rolex Paris Masters–ի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։