20:15 2 նոյեմբերի, 2018Ամերիկյան ֆուտբոլի «Իստ Ստրուդսբուրգ» ակումբի գլխավոր մարզիչ Դենի Դոուդսը յուրօրինակ կերպով է հայտարարել կարիերան ավարտելու մասին:
«Օհայո Դոմինիկանի» դեմ հանդիպման ավարտից 4 վայրկյան առաջ ամերիկացի մասնագետը թայմ-աութ է վերցրել, ինչից հետո սեղմել է մրցակցի թիմի մարզիչի ձեռքը, խոնարհվել տրիբունաների առաջ եւ հեռացել:
«Կնոջս ասել էի, որ երբ հեռանամ ստադիոնից, կհանեմ գլխարկս ու կասեմ, որ սիրում եմ նրան: Ես հանեցի գլխարկս, նստեցի մեքենաս եւ ժպտում էի տուն տանող ամբողջ ճանապարհին»,- Դենի Դոուդսի խոսքը մեջբերում է CBS-ը:
Այդ խաղում «Իստ Ստրուդսբուրգը» պարտվել է 38:45 հաշվով: Դենի Դոուդսը մարզչական աշխատանքով զբաղվում էր 45 մրցաշրջանների ընթացքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.