Հայ ծանրորդները մեկնել են աշխարհի առաջնությանը (ֆոտո)

12:35   2 նոյեմբերի, 2018

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ նոյեմբերի 3-10-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Ռիո-2018 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը օդանավակայանից լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում.

«Դեպի աշխարհի առաջնություն»,- լուսանկարը վերանագրել է հայ ծանրորդը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, որը հանդես կգա նոյեմբերի 5-ին:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։