NBA. «Քլիվլենդը» կրեց հերթական պարտությունը, Ռասել Ուեսբրուկը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

11:39   2 նոյեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող փոխչեմպիոն «Քլիվլենդը» հերթական պարտությունը կրեց կանոնավոր առաջնությունում: 8-րդ խաղում «Քլիվլենդը» տանը մրցեց «Դենվերի» հետ եւ կրեց 7-րդ պարտությունն այս մրցաշրջանում՝ 91:110:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեսբրուկը, որը 29 միավոր է վաստակել «Շառլոտի» դեմ արտագնա խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Դենվեր»՝ 91:110 (27:15, 15:35, 24:33, 25:27)

«Շառլոտ» – «Օկլահոմա»՝ 107:111 (22:24, 26:20, 29:29, 30:38)

«Ֆիլադելֆիա» – «Կլիպերս»՝ 122:113 (34:30, 38:27, 18:29, 32:27)

«Ատլանտա» – «Սակրամենտո»՝ 115:146 (29:35, 35:34, 23:46, 28:31)

«Բոստոն» – «Միլուոկի»՝ 117:113 (23:16, 32:37, 38:25, 24:35)

«Պորտլենդ» – «Նոր Օրլեան»՝ 132:119 (35:31, 35:34, 32:34, 30:20)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։