NBA. «Գոլդեն Սթեյտի» ու «Լեյքերսի» հաղթանակները, օրվա լավագույն դրվագները

12:35   1 նոյեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 131:121 հաշվով տնային հաղթանակ տարավ «Նոր Օրլեանի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակեց 37 միավոր:

«Լոս Անջելես Լեյքերը» Լեբրոն Ջեյմսի 29 միավորների օգնությամբ 114:113 հաշվով ուժեղ է գտնվել «Դալասից»: Լեբրոնը հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Նոր Օրլեան»՝ 131:121 (43:37, 27:26, 37:29, 24:29)

«Լեյքերս» – «Դալաս»՝ 114:113 (38:21, 28:38, 28:22, 20:32)

«Բրուքլին» – «Դետրոյտ»՝ 120:119 (լրացուցիչ ժամանակում) (28:22, 26:38, 23:23, 33:27, 10:9)

«Նյու Յորք» – «Ինդիանա»՝ 101:107 (25:28, 27:22, 29:27, 20:30)

«Չիկագո» – «Դենվեր»՝ 107:108 (լրացուցիչ ժամանակում) (24:28, 24:23, 30:29, 20:18, 9:10)

«Մինեսոտա» – «Յուտա»՝ 128:125 (32:25, 33:31, 36:40, 27:29)

«Ֆինիքս» – «Սան Անտոնիո»՝ 90:120 (15:28, 24:32, 27:34, 24:26)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։