Սոլարիի նորամուտի խաղը «Ռեալում» հաղթական էր՝ 4:0 (տեսանյութ)

00:21   1 նոյեմբերի, 2018

Արգենտինացի Սանտյագո Սոլարիի նորամուտը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում (ժամանակավոր պաշտոնակատար) հաղթական էր: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում Արքայական թիմը հյուրընկալվեց «Մելիլյային», որը ներկայացնում է Իսպանիային պատկանող համանուն կիսաանկլավային ինքնավար քաղաքը Աֆրիկայի միջերկրածովյան ափին՝ շրջապատված Մարոկկոյի տարածքով:

«Ռեալը» հաղթեց 4:0 հաշվով: Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան եւ իսպանացի հարձակվող Կրիստո Գոնսալեսը:

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մելիլյա» - «Ռեալ»՝ 0:4 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 28, Մարկո Ասենսիո, 45+1, Ալվարո Օդրիոսոլա 79, Կրիստո Գոնսալես, 90+3



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.