«Բանանցը» դարձավ առաջատար, «Շիրակը» հաղթեց «Գանձասար-Կապանին»

16:51   31 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Բանանցը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, իսկ Գյումրիի «Շիրակը» տանը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց «Գանձասար-Կապանից»:

Այս հաղթանակից հետո «Բանանցը» 26 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 23 միավորով երկրորդ տեղ նահանջած Վանաձորի «Լոռին» բաց է թողնում այս տուրը:

6-րդ տեղում գտնվող «Շիրակն» ունի 16 միավոր, իսկ «Գանձասար-Կապանը» 10 միավորով 7-րդն է: «Արարատը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 6 միավորով:

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Արարատ» - «Բանանց»՝ 0:1

Նաթանիել Ասամոա, 12

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0

Վբեյմար Անգուլո, 11 (ինքնագոլ), Արտյոմ Միքայելյան, 34

«Արցախ» - «Փյունիկ»՝ 0:0

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։