Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի մրցակիցներն աշխարհի առաջնությունում

19:02   30 հոկտեմբերի, 2018

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում նոկաուտ մրցակարգով անցկացվող աշխարհի առաջնությանը, հայտնում է մրցաշարի կայքը:

Առաջին տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Հունգարիան ներկայացնող Հոան Թրանի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցկաիցը կլինի ուկրաինացի Աննա Ուշենինան:

Մրցակիցներն իրար հետ կանցկացնեն 2-ական պարտիա՝ սպիտակներով ու սեւերով: Ոչ ոքիի դեպքում կանցկացվի թայ-բրեյք: Առաջին տուրի առաջին պարտիաները կկայանան նոյեմբերի 3-ին, իսկ պատասխան մրցախաղերը՝ հաջորդ օրը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 3-23-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։