21:58 12 օգոստոսի, 2012Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց Պոլտավայի «Վորսկլային»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանն իր գոլերի քանակը հասցրեց 7-ի. նա միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
«Շախտյորը» 15 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Կիեւի «Դինամոն»:
Ուկրաինայի առաջնություն, 5-րդ տուր
«Շախտյոր» - «Վորսկլա»` 4։1
Մխիթարյան, 8,58, Մարկո Դեւիչ, 18, Ալեքս Տեյշեյրա, 69 – Ահմեդ Յանուզի (38)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.