«Փյունիկն» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին

19:54   28 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Շիրակին» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 1:1: Գյումրիի թիմը հաշիվը բացեց14-րդ րոպեին: Աչքի ընկավ 21-ամյա կոտդիվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոն:

Ավելացված երրորդ րոպեին Մաքսիմ Ժեստոկովը խփեց պատասխան գոլը:

«Փյունիկը» 12 խաղից հետո 20 միավորով չորրորդ տեղում է: «Շիրակն» ունի 13 միավոր եւ 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1:1

Մաքսիմ Ժեստոկով, 90+3 Մուսա Բակայոկո, 14



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։