Isle of Man. Լեւոն Արոնյանն անակնկալ պարտություն կրեց

22:49   27 հոկտեմբերի, 2018

Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով անակնկալ պարտություն կրեց անգլիացի Գավեյն Ջոնսից: Հայ գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 51-րդ քայլում:

Հայաստանի հավաքականի մեկ այլ շախմատիստ Հրանտ Մելքումյանը սպիտակներով 83-րդ քայլում հաղթեց ռուս Սեմյոն Լոմասովին:

8-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 5 միավոր եւ 1.5 միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող Ռադոսլավ Վոյտաշեկին ու Արկադի Նայդիչին: Հրանտ Մելքումյանը հավաքել է 5.5 միավոր:

Isle of Man-ին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։